Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են...

Ասում են...
22.11.2019 | 00:04

...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նօ­րյա «բո­լո­լա­նե­րը» հա­տուկ մո­դե­լա­վոր­ման սխե­մա­ներ են` Օ­վեր­տո­նի բո­լոր կար­գի պա­տու­հան­նե­րը բաց պա­հե­լու, հա­սա­րա­կու­թյան միտքն ան­վերջ իր վրա սևե­ռե­լու հա­մար: Վեր­ջի­նիս դր­սի «հայ­րե­րը» հրա­հան­գել են` միայն չլ­ռել, թույ­լատ­րե­լի է լի­նել խեղ­կա­տակ, ստ­րուկ, բռ­նա­կալ` ա­մեն բան, ընդ­հուպ` գեո­քա­ղա­քա­կան ո­լոր­տում, ի անհ­րա­ժեշ­տու­թյուն` հա­վի­տե­նա­կան սի­րո խոս­տում­ներ տալ Ռու­սաս­տա­նին, ժա­մա­նակ շա­հել, միայն թե չլ­ռել, ժա­մա­նակ շա­հել: «Ժա­մա­նակն» առ­չն­վում է Ի­րա­նի շուրջ սպաս­վող զար­գա­ցում­նե­րին, ար­ցա­խյան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին, ո­րոնց ար­դյունք­նե­րով հնա­րա­վոր կլի­նի կյան­քի կո­չել Մեծ Մեր­ձա­վոր Արևելք մար­շալ-պլա­նի հա­յաս­տա­նա-ղա­րա­բա­ղյան բաղ­կա­ցու­ցի­չը: Այդ է պատ­ճա­ռը, որ ի­րենց ըն­տա­նի­քա­պե­տու­թյամբ Փա­շի­նյան­նե­րը ձեռ­նա­մուխ են ե­ղել թույ­լատ­րե­լի ու ան­թույ­լատ­րե­լի բո­լոր մե­թոդ­նե­րով ի­րենց վրա ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լու, պլան «ա»-ն կյան­քի կո­չե­լու գոր­ծին:

Դիտվել է՝ 21935

Մեկնաբանություններ